Իմիջիայլոց, այս ռուսական 3-րդ կարգի ցորենը, արդեն դարձել է ալյուր, այնուհետև հաց ու բոլորս կերել ենք. Պապոյան
Իմիջիայլոց, այս ռուսական 3-րդ կարգի ցորենը, որի մասին նշել էր քաղաքացին, արդեն դարձել է ալյուր, այնուհետև հաց ու ԲՈԼՈՐՍ կերել ենք։ Ու ինչպես տեսնում եք՝ ոչ մեկ չի թունավորվել։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«1000 տոննան շատ ավելի քիչ է, քան մենք ամեն օր սպառում ենք»,-գրել է Պապոյանը:
Այս գրառումից առաջ օգտատերերից մեկը Պապոյանին հարցրել էր, թե ի՞նչ գիտեն, որ Ադրբեջանից եկած այդ ցորենը թունավորված չէ, ինչին նախարարը արձագանքել էր. «Ես առաջինը կուտեմ այդ ցորենի հարցը»։
Հիշեցնենք, որ երեկ պարզ դարձավ, որ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան բերված ցորենը 4–րդ կարգի է, այսինքն անասնակերի համար է, իսկ նույն ճանապարհով Ռուսաստանից եկածը՝ բարձր կարգի է։

