Մահացել է հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևը
Մահացել է ռուսաստանցի հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևը։
Հեռուստահաղորդավարը մահացել է 76 տարեկանում: Գույժն իր Telegram ալիքում հայտնել է Նիկոլայ Ցիսկարիձեն։
«Բոլորովին Վերջերս՝ «Այսօր երեկոյան» հաղորդման ժամանակ, մենք նշեցինք այն մարդու մասնագիտական տարեդարձը, որը այդքան շատ աստղեր լուսավորեց… Եվ հիմա լուրը հենց նոր եկավ, որ նա մահացել է… Որքա՜ն տխուր է», – գրել է արտիստը։
Նոյեմբերի 4-ին Նիկոլաևը հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, 76-ամյա հեռուստահաղորդավարն այդ առավոտյան տանը գտնվելու ընթացքում իրեն վատ է զգացել, որից հետո բժիշկները նրան շտապ հոսպիտալացրել են։
Նիկոլաևը ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 16-ին Քիշնևում: Արտիստը առավել հայտնի է «Առավոտյան փոստ», «Առավոտյան աստղ», «Հանրապետության ժառանգություն» և «Ազնիվ խոսք Յուրի Նիկոլաևի հետ» երաժշտական հեռուստածրագրերում ունեցած դերերով։ Նա նկարահանվել է «Մեծ բեռներ», «Աղջիկը № 25 խցիկից» և «Մինչև բաժանվելը» ֆիլմերում։

