Ճշմարտությունը մեկն է՝ Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են և վերջ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է

«Ինչքան ուզում են Ադրբեջանում կեղծեն, իսկ Հայաստանում մոռացության տան պատմական փաստերը, ճշնարտությունը մեկն է՝ Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են և վերջ։

Հայաստանի ու Աղվանքի սահմանը՝ Կուր գետն է։

Դա են վկայում Ստրաբոնը, Պլինիոս Ավագը, Պլուտարքոսը և Կլավդիոս Պտղոմեոսը։

Դա անհերքելի փաստ է։ Հետևաբար Արցախում և Ուտիքում զուտ հայկական հոգևոր հուշարձանների վերագրումը «աղվանականի»՝ կատարյալ տգիտության ու պատմության միտումնավոր խեղաթյուրման արդյունք է, անկախ նրանից, թե այդ հիմար ու հակահայկական «թեզն» ինչ ազգության ու ինչ կառույցի ներկայացուցիչ է արտաբերում։

Եվ Դադիվանքը, և Ամարասը, և Ծիծեռնավանքը, և Գանձասարը, և Շուշիի Սուրբ Ամենափրկիչը հայ ժողովրդը հոգևոր կենտրոններն են:

Իսկ վերջում մեջբերում հռոմեական սկզբնաղբյուրից• «Այժմ կթվարկվեն Արմենիային սահմանակից մարզերի բնակիչները. ամբողջ հարթավայրը՝ սկսած Կուր գետից, բնակեցնում են ալբանների ցեղերը, իսկ ապա՝ իբերները, որոնք առաջիններից բաժանված են Օլազանոս [Ալազան] գետոց, որը հոսում է Կովկասյան լեռներից դեպի Կուրը» … » («Բնական Պատմություն», գիրք VI, 28-29, ռուսերեն լեզվով).

  • «ալբանացիների ցեղը, որը բնակվում է կովկասյան լեռներով, հասնում է, ինչպես ասվել է, մինչև Կուր գետը» («Բնական Պատմություն», գիրք VI, 39, ռուսերեն լեզվով).
  • «Եվ այսպես, Մեծ Հայքը սահման ունի մինչև Ադիաբենեն, բաժանված լինելով նրանից լայն լեռնաշղթայով, … իսկ ձախ կողմում ձգվում է մինչև Կուր գետը» («Բնական Պատմություն», գիրք VI, 9, ռուսերեն լեզվով).
  • «առաջնակողմի մնացած (մասում), որը ձգվում է մինչև Կասպից ծով, գտնվում է Ատրպատականը, որը բաժանված է Արմենիայից Արաքս գետով՝ Ուտիքի կողմից» («Բնական Պատմություն», գիրք VI, 42, գիրք։

Պլինիոս Ավագ, 22 -79թթ, Հին հռոմեական հեղինակ»։