Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ
Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա: Որոշման մասին հրապարակումը ակնկալվում է ամսաթվին մոտ, հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից՝ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ։
Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը հրավիրել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Ավելի վաղ Ալիևը մերժել է հրավերը:

