Ստամբուլում չեղարկել են Ռոբի Ուիլյամսի համերգը

Ստամբուլի նահանգային իշխանությունները չեղարկել են բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսի հոկտեմբերի 7-ին նախատեսված համերգը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպիչները։

Ուիլյամսն ավելի վաղ ելույթ է ունեցել Թուրքիայի Բոդրում քաղաքում։ Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա նշել է, որ պետք է վաղուց այցելեր Ստամբուլ։ Երգչի կինը՝ Այդա Ֆիլդը, կիսով չափ թուրք է։ Մի քանի թուրքական կազմակերպություններ կոչ են արել իշխանություններին չեղարկել Ուիլյամսի համերգը, քանի որ նա նախկինում աջակցություն էր հայտնել Իսրայելին։

Ի վերջո, ակտիվիստները չեղարկման մասին հայտարարել են դեռևս պաշտոնական հայտարարությունից առաջ։