Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են

Վրաստանի մայրաքաղաքում սկսվել է բողոքի ակցիա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության դեմ: Ցուցարարներն ամբողջությամբ փակել են Ռուսթավելու պողոտան։

Քաղաքի կենտրոն են տեղափոխվել ուժայիններ Վրաստանի մայրաքաղաքի տարբեր հատվածներից։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ ներքին և արտաքին ուժերը երկրում անկարգություններ են նախապատրաստում: