Լեհաստանի ԱԳ նախարարը Մոսկվայի վերաբերյալ նոր հայտարարություն է արել

Վարշավան մտադիր չէ խզել դիվանագիտական ​​հարաբերությունները Մոսկվայի հետ: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին «Ֆակտ» թերթի հետ հարցազրույցում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լեհաստանի ԱԳ նախարարը միաժամանակ նշել է, որ Վարշավան անհրաժեշտության դեպքում պատրաստ է փակել Գդանսկում գործող ՌԴ վերջին հյուպատոսությունը։