Փաշինյանն իմ թեզերը կործանեց. Տեր-Պետրոսյան (տեսանյութ)

«Ուրիշներն են ասել, որ Փաշինյանն իմ հոգեզավակն է, ես այդպիսի բան ասե՞լ եմ»,- այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Մատենադարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հիշեցմանը, թե 2008-ին նա իր կողքն էր կանգնած, առաջին նախագահը նկատեց. «Իմ կողքին այնքան մարդ էր կանգնած։ Այն ժամանակ շատ լավ էլ աշխատեցին բոլորը, Նիկոլն էլ»։

Նկատառմանը, թե 2018-ին էլ ինքը վատ չի գնահատել տեղի ունեցած հեղափոխությունը, Լևոն տեր-Պետրոսյանն ասաց. «Հեղեղն ինչպե՞ս գնահատես։ Դա այնպիսի մի փոթորիկ էր, մարդը հաջողեց։ Մարդը ինչ նպատակ դրել էր՝ հասավ։ Դա պիտի գնահատես»։

Անդրադառնալով փոխզիջումներով ԼՂ խնդրի կարգավորման թեզերին, նա ասաց. «Այդ թեզերը նա կործանեց՝ Ստեփանակերտում հայտարարելով, որ Արցախը Հայաստան է և վերջ, ու պատերազմ բերեց»։ Նա կեղծ որակեց պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը հենց իր խաղաղության օրակարգով է առաջ ընթանում. «Ոչ մի կապ չունի Ղարաբաղյան իմ քաղաքականությունն իր քաղաքականության հետ։ Բացարձակապես ոչ մի կապ չունի»։

Նշենք, որ այսօր Մատենադարանում Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցում էր իր 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում