Թրամփը խոստացել է հետաքննել Սորոսի գործունեությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում խոստացել է հետաքննություն անցկացնել հունգարա-ամերիկացի ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսի դեմ՝ ամերիկյան քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով: «ՌԻԱ Նովոստին» գրում է, որ Սպիտակ տան ղեկավարը չի նշել սակայն, թե խոսքը կոնկրետ Ջո՞րջ Սորոսի մասին է, սահմանափակվելով միայն Սորոս ազգանունով:
«Մենք պատրաստվում ենք հետաքննություն սկսել Սորոսի նկատմամբ, քանի որ կարծում եմ, որ «Կոռումպացված կազմակերպությունների դեմ պայքարի մասին» օրենքը (RICO) նրա և այլ անձանց դեմ է։ Սա ավելին է, քան պարզապես բողոքի ցույցեր։ Սա իրական ագիտացիա է։ Սա փողոցներում անկարգություններ են, և մենք կզբաղվենք դրանով», – ասել է նա։
Թրամփի խոսքով, Միացյալ Նահանգներում գործում են «պրոֆեսիոնալ ագիտատորներ», որոնք գումար են ստանում, մասնավորապես, Սորոսից։

