«Վերելք». ԱԶԳԱԿԻՐՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԿԱՄ ՄԱՀ (տեսանյութ)

Ազգակիրներին մտահոգող գլխավոր հարցը «Ինչ անելն» է ստեղծված իրավիճակում։ «Վերելքը» լսարանին է ներկայացնում ֆեյսբուքյան օգտատեր Nun Ita -ի տեսակետը` «Կարծում եմ՝ լուծումը շերտավորվելն է կամ ուղղակի բաժանվելով` հստակ սահմանագիծ դնելը, պետք է նորմալների կաստա, որում ընդգրկվելը հազար ու մի պայմանով լինի հնարավոր։ Եվ այդ նորմալների խումբը կամ կաստան պետք է մշակի երկրին վերաբերող բոլոր օրենքները և այլն»։ Գագիկ Ղազարյանն ավելի մտահոգ է․ «Եթե նորմալները չինքնակազմակերպվեն, իրար նեցուկ չկանգնեն, մեզ մեր հայրենիքի այս վերջին ու փոքրիկ հողակտորից էլ են զրկելու»։ «Վերելք» հաղորդաշարը հրավիրում է քննարկելու հնչած տեսակետները որպես իրավիճակից ելքի տարբերակ։

Մանրամասները՝ տեսանյութում