Հնդկաստանից ԱՄՆ ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը մտել են ուժի մեջ

Հնդկական ապրանքների մեծ մասի նկատմամբ ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերը արդեն իսկ բարձրացել են մինչև 50%: Երկու տեսակի կարևոր ներմուծվող ապրանքները՝ սմարթֆոններն ու դեղագործական արտադրանքն ազատված են մաքսատուրքից: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը կկազմեն 25%, բայց հետո կրկնապատկեց դրանք՝ այն անվանելով Հնդկաստանի կողմից ռուսական նավթի շարունակական գնումների պատասխան, որոնք սնուցում են Ռուսաստանի ռազմական բյուջեն։

Հնդկաստանը կտրուկ ավելացրել է Ռուսաստանից հում նավթի ներմուծումը 2022 թվականից ի վեր, երբ ռուս արտահանողները գրավիչ զեղչեր առաջարկեցին հնդկական կողմին։ Հնդկաստանի կառավարությունը ԱՄՆ մաքսատուրքերն անարդար է անվանել և Ռուսաստանից ներմուծումը արդարացնում է երկրի էներգետիկ կարիքներով։