Բոլոր շանսերը արդեն առկա են, որ 2026թ սպասող «չմիացածների շարժումը» սխալ հաշվարկ անելով չմտնի նույնիսկ ԱԺ, քանի որ հայտնվել է 4% ռեյտինգի շեմին
Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի վերջին հայտարարությունից որոշ քոչարյանականներ նեղվել են, երբ Տիգրանը մատնանշում էր որ իրենք ուզում են ձայներ տանել ՀՀԿ դեմ արշավ անելով:
Հիմա եկեք հասկանանք ինչ՞ու են այս հայտարարությունը հատկապես ծանր տարել իմպիչմենտին բոլոր հնարավոր արդարացումներով չմիացածները` այսուհետև «չմիացողների շարժման» ակտիվ թևը:
Ակնհայտ է, որ քաղաքական օլիմպոսից մեծ լոնքերով իջնում է իրենց առաջնորդը, և բոլոր շանսերը արդեն առկա են, որ 2026թ սպասող «չմիացածների շարժումը» սխալ հաշվարկ անելով չմտնի նույնիսկ ԱԺ, քանի որ հայտնվել է 4% ռեյտինգի շեմին: Հիշելով 2021թ ու իրենց ախորժակը պատկերացրեք դա ինչ կատաստրոֆա է: Հիմա Տիգրանի ասածի ո՞ր մասն է սխալ, որ արշավ եք անում ՀՀԿ-ի դեմ, թե՞ որ ձայներ եք ուզում տանել, կարծում եմ արդար կլինի ասել, որ երկու հարցում էլ դա ճշմարտություն է ու գրեք չգրեք արդեն եղանակ չեք փոխելու, համակերպվեք:
Ի վերջո էդ ձեզ ինչու՞ էր թվում, որ ընդդիմադիր դաշտը ձեր սեփականությունն էր, քաղաքական դաշտը փոխվում է ուզեք դա թե չուզեք:
Շարունակելի…

