Իտալիայի դեսպանը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեությունը
ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին տիկնոջ հետ այցել է Մատենադարան։
Տնօրեն Արա Խզմալյանի և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, այցելել են նաև Վերականգնման բաժին, միջնադարյան արվեստների և արհեստների, ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիաներ, հայկական վերականգնողական թղթի արտադրամաս։
Դեսպանը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեությունը և միջազգային համագործակցության ընդլայնումը։
Առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության առկա ուղղությունների խորացումը և նոր ձևաչափերի հաստատումը։

