Լևոն Արոնյանը՝ Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող

Լևոն Արոնյանը դարձել է «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող:

Մրցաշարի ընթացքում Արոնյանը տպավորիչ հաղթանակներ է տարել Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի և Հանս Մոկե Նիմանի նկատմամբ:

«Շատ ուրախ եմ հաղթելու համար։ Տոնելու ժամանակն է։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս և երկրպագուներիս։ Միշտ առաջ»,-գրել է Լևոն Արոնյանը։