Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից. Փաշինյան

«Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ, Հայ Առաքելական եկեղեցին ինձ ու իմ ընտանիք համար սրբություն են, չենք կարող արշավել եկեղեցու դեմ»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով եկեղեցու դեմ իր և իշխանության արշավի մասին հարցերին։

Նա նշեց, որ այն, ինչ-որ անում են, հանուն եկեղեցու է. «Եկեղեցու և Մայր Աթոռի նորոգման այս անհրաժեշտության, անխուսափելություն մասին եմ բարձրաձայնել։ Եթե որևէ մեկը եկեղեցու հավատավոր հետևորդ է, չի կարող անտարբեր հետևել եկեղեցու անկմանը»։

Նիկոլ Փաշինյանը նզովքի վերաբերյալ հայտարարությանն արձագանքեց Սաղմոսով։

«Դուք ուզում եք ասել, որ կուսակրոնության ուխտը խախտած մարդիկ կարող են ինձ նզովե՞լ։ Ես կարող եմ իրենց նզովել, բայց չեմ նզովում իրենց, ես ասել եմ՝ առաջնորդելու եմ Վեհարանն իրենցից ազատելու գործընթացը, նզովքի կարիք չկա»,- ասաց  Փաշինյանը։

Փաշինյանը հայտարարեց, որ Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից։