Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
ԵՄ արտաքին գործերի նախարարները հաստատել են մարդու իրավունքների խախտումների և հիբրիդային գործունեության համար պատժամիջոցների տակ գտնվող ռուսների նոր ցուցակները: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Նշվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող պատերազմի համար պատժամիջոցների 18-րդ փաթեթը նույնպես շուտով կհաստատվի: Անհատական պատժամիջոցները ներառում են ԵՄ մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում։
«Պատժամիջոցների 18-րդ փաթեթը ներառում է նավթի գների նոր սահմանաչափ։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ ԵՄ երկրները համաձայնության կհասնեն առաջիկա ժամերին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Փաթեթը երկար ժամանակ արգելափակված էր Սլովակիայի կողմից, բայց Եվրահանձնաժողովը կարողացել է փոխզիջում գտնել դրա հետ կապված։ Բրատիսլավան պահանջում էր զիջումներ՝ կապված ԵՄ-ի կողմից ռուսական էներգամատակարարումից հրաժարվելու ծրագրի հետ։

