Իրանի ԱԳՆ-ն շարունակում է համագործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային դոսիեի հարցով

Իրանը շարունակում է համագործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամի կարգավորման հարցով: Ինչպես տեղեկաcնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Երկու երկրներն էլ (խմբ.՝ Ռուսաստանը և Չինաստանը) բազմիցս ընդգծել են պատրաստակամությունը կառուցողական դեր խաղալու և աջակցություն ցույց տալու Իրանի միջուկային դոսիեի հետ կապված դիվանագիտական գործընթացներին: Առայժմ  նրանց կողմից կոնկրետ առաջարկություններ չեն ստացվել, սակայն Չինաստանի և Ռուսաստանի աջակցությունն ու դրական տրամադրությունն այդ ուղղությամբ միշտ հաշվի են առնվում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, և փոխգործակցությունը շարունակվում է», – ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ: