Եկեղեցու գրավումը ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին կհետևի ստրատեգիական օբյեկտների հանձնումը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Ամեն ինչ պարզ է ու հստակ։
Չունենալով 2026-ին վերարտադրվելու որևէ շանս, պետք է.
- կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծել,
- ունենալ արտաքին հովանավոր։
Արտաքին հովանավորի լավագույն ու իրական թեկնածուները Թուրքիան ու Ադրբեջանն է։ Ինչի համար պետք է մտնել Թուրքիայի ազդեցության գոտի, կատարելով առաջադրված պահանջները։
Երկրի ներսում հաստատելով բռնատիրություն, մնում են վերջին դիմադրության օջախներ, որոնց նույնպես պետք է վերցնել վերահսկողության տակ։
Դրանք են` Եկեղեցին և Սփյուռքը։ Սփյուռքի ինստիտուցիոնալ հիմքն էլ եկեղեցին է։
Եկեղեցու գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հետևեն ստրատեգիական օբյեկտների հանձնում Հայաստանի նոր տիրոջ։
Դրանք են.
– էլեկտրացանցեր,
– ջրային տնտեսություն,
– էլելտրոկայաններ,
– երկաթուղի։
Բացի դրանից, ևս երկու խնդիր պետք է լուծվի.
– փակել ատոմակայանը,
– բացել «Զանգեզուրի միջանցքը»։
Այս ամենը կատարելուց հետո, 2026-ին ՔՊ-ն կարող է վերարտադրվել և մենք կունենանք աշխարհի ամենադեմոկրատական ռեժիմը, որին անգամ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կնախանձեն։

