Թշնամու համար սաստիկ կարևոր է Վեհափառին ավազանի անունով անարգելը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Թվում է, թե թշնամու կողմից ինքնիշխան տարածքի բռնազվթման խնդիր ունեցող երկրում թիվ մեկ օրակարգը պետք է լինի հենց սեփական ինքնիշխանության օր առաջ վերականգնումը և զավթիչների դուրս մղումը, բայց սա միայն թվում է։
Իրականում, անհամեմատ ավելի «կարևոր» է, դիցուք, Վեհափառին ավազանի անունով անարգելը, գռեհկաբանություններով համեմված գրառումներ սփռելը և նման «անհետաձգելի» կեղծ օրակարգերով հասարակությանը կերակրելը։
Կարծես ոչինչ էլ չի պատահել՝ բռնազավթված հայրենի հող է, ո՛չ հաց է ուզում, ո՛չ ջուր»։