Ընթանում է Ադրբեջան-Ուզբեկստան Բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստը

Բաքվում հուլիսի 2-ին մեկնարկել է Ադրբեջան-Ուզբեկստան Բարձրագույն միջպետական ​​խորհրդի երկրորդ նիստը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Նիստին մասնակցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Նիստից առաջ տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Շավքաթ Միրզիյոևի դեմ առ դեմ հանդիպումը։