Եթե ձեր ամբողջ շրջանում խնդիր կա, ուրեմն Բարձրավոլտն է, եթե ձեր մի քանի շենքում է խնդիրը, ուրեմն ՀԷՑ-ն է․ Նարեկ Կարապետյան
Եթե դուք տեսնում եք վթար, որտեղ շատ մեծ քանակի բնակչություն է անջատվում, օրինակ, Երևանի 3 վարչական շրջան, դա չի կարող լինել ՀԷՑ-ը։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ ՀԷՑ-ը սնուցում է փոքր ենթակայաններ, որոնք սնուցում են թաղերը, իսկ մեծ վթարները հիմնականում ԲԷՑ-ի վթարներն են։ «Նման բան տեղի ունեցավ մայիսին, նման բան տեղի ունեցավ մի քանի օր առաջ։ Եթե ձեր ամբողջ շրջանում խնդիր կա, ուրեմն Բարձրավոլտն է, եթե ձեր մի քանի շենքում է խնդիրը, ուրեմն ՀԷՑ-ն է»։
Նա նաև ներկայացրել է, թե ինչպես է հոսանքը հասնում բնակարաններ։ «Ատոմակայանը արտադրում է էլեկտրաէներգիան, տալիս է պետական Բարձրավոլտ էլեկտրական ցանցերին, որը հոսանքը հասցնում է մինչև ձեր քաղաք, ձեր քաղաքում ԲԷՑ-ը հոսանքը տալիս է ՀԷՑ-ին։ Ատոմակայանը պետական է, ԲԷՑ-ը պետական է, իսկ քաղաքում մատակարարումը կատարում է ՀԷՑ-ը»։
Նա նաև նշեց, որ մայրաքաղաքում, հատկապես բարձրահարկ շենքերի հոսանքը հասնում է հողի տակով, այսինքն, այն լարերը, որ մենք փողոցում տեսնում ենք՝ դրանք ՀԷՑ-ի լարերը չեն, դրանք ինտերնետային լարերն են, իսկ հոսանքի լարերն անցնում են հողի տակով։
Մանրամասները՝ տեսանյութում

