Հուլիսի 4-ին ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթ կանցկացվի

«Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու), որտեղից երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը»,-հայտարարել է  հայտնի գործարար, բարերար ՍամվելԿարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը։

Նա շարունակում է.

«Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն: Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է»։