Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին, հարվածելով Իրանին՝ բարձր գին վճարեց․ Իրանի նախագահ
Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին, հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին՝ բարձր գին վճարեց, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Փեզեշքիանի խոսքով՝ իրանական ԶՈՒ-ի պատասխան հարվածների հետևանքով Իսրայելի ավերածությունների մասշտաբները ցույց տվեցին, որ Իրանի նման մեծ երկրի դեմ այդ արկածախնդրության գինը սարսափելի է։
Իսրայելում ավելի քան 15,500 մարդ զրկվել է կացարանից Իրանի կողմից հրթիռային հարձակումների հետևանքով, հայտնել են Նեթանյահուի գրասենյակից։

