Իշխանությունը հենց վաղը կզբաղվի «Տաշիր գրուպ»-ի հիմնարկների ռեկետով․ աղբյուր

Կառավարության News.am աղբյուրները փոխանցում են, որ հարկային մարմիններին հանձնարարված է վաղը ռեյդերային հարձակում գործել «Տաշիր» գրուպի հիմնարկների վրա և առնվազն 4 մլրդ դրամի տուգանք ձևակերպել (բնականաբար՝ ապօրինի):

Ըստ մեր աղբյուրի, տպավորություն ունեն, որ Փաշինյանը, հասկանալով, թե ինչպիսի մեծ սխալ է գործել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին, սկսում է գործել իր բնավորությանը համապատասխան. վախից ոչ թե ետքայլ է անում, այլ գործում է նոր սխալներ ու հանցանքներ։ Մենք կփորձենք տեղեկության հավաստիությունը ստանալ ՊԵԿ-ից։