Իրանը դիտարկում է Ադրբեջանին հարվածելու տարբերակը

Հենց նոր իրանական պետական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնի վերլուծաբան, ԻՀՊԿ հետ փոխպակացված անձանցից դոկտոր Խոշչաշմը ներկայացրեց Իրանի հնարավոր գործողությունները՝ ստեղծված իրավիճակում։

Ըստ նրա՝ պատասխան գործողությունների ծիրում այժմ դիտարկվում է նաև Ադրբեջանի տարածքին հարվածելու հնարավորությունը՝ 2 նկատառումով՝

1) Փակել իսրայելական կործանիչների վառելիքային սնուցման աղբյուրը, քանի որ դրանք լիցքավորվում են Ադրբեջանում։

2) Կանխարգելել ՀՀ Սյունիքի տարածքում հնարավոր գործողությունները, որոնց նպատակն Իրանի համար կենսական Հյուսիս-Հարավ երթուղու փակումն է, և որի համար է այս պահին զորավարժությունների իրականացումը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Տեսահոլովակը՝ https://t.me/caspian_frontiers/255

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից