Մենք երբեք զիջումների չենք գնա Իրանի ինքնիշխանության և անկախության հարցում. Արաղչին` մամուլի ասուլիսում

Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. «Մենք երբեք զիջումների չենք գնա Իրանի ինքնիշխանության և անկախության հարցում: Իսլամական Հանրապետությունը կշարունակի պաշտպանել իր հողերը, ինքնիշխանությունը և ժողովրդին և կօգտագործի բոլոր հնարավոր ու անհրաժեշտ միջոցները՝ ոչ միայն ԱՄՆ հարձակումներին ռազմականորեն դիմակայելու, այլև այս առումով այլ միջոցներ ձեռնարկելու համար»:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին կիրակի օրը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասին ասել է. «Ես այստեղ եմ եկել Ժնևից, որտեղ տեղի է ունեցել Իրանի և Եվրոպական եռյակի միջև խաղաղության և կայունության առաջին նախարարական հանդիպումը։ Ինչպես բոլորդ գիտեք, մենք հանկարծակի բախվեցինք ագրեսիայի. ամերիկյան ուժերի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ ուղղված բացահայտ ոտնձգության։ Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ագրեսիան։ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ միջազգային իրավունքի ակնհայտ և աննախադեպ խախտում է: Այս ռազմատենչ պետությունը, որը խախտում է օրենքները, լիովին պատասխանատու է այս ագրեսիայի վտանգավոր հետևանքների համար:

Արաղչին հավելեց. ֊Սիոնիստական ​​ցեղասպան ռեժիմի համագործակցությամբ, ԱՄՆ ռազմական հարձակումը ՄԱԿ-ի անդամ պետության ինքնիշխանության, տարածքի և ամբողջականության դեմ, արտահայտում է Ամերիկայի թշնամանքն Իրանի ժողովրդի նկատմամբ, որը ձգտում է խաղաղության և կայունության։ Մենք ոչ մի դեպքում զիջումների չենք գնա Իրանի ինքնիշխանության և անկախության հարցում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի պաշտպանել իր տարածքը, ինքնիշխանությունն ու ժողովրդին և կօգտագործի բոլոր հնարավոր և անհրաժեշտ միջոցները՝ ոչ միայն ամերիկյան հարձակումներին ռազմականորեն դիմակայելու, այլև այս առումով այլ միջոցներ ձեռնարկելու համար։

Իրանի արտաքին գործերի նախարարը շեշտել է. «Դոնալդ Թրամփն ընտրվեց տարածաշրջանում և աշխարհում պատերազմները դադարեցնելու իր տված խոստումների հիման վրա, սակայն նա դավաճանեց այդ խոստմանը: Այս ագրեսիվ արարքով նա ոչ միայն երես թեքեց իր խոստումներից, այլև տեղի տվեց հանցագործի պահանջներին. Մի հանցագործի, որը փորձում է ոտնձգություն կատարել այլ ազգերի ակտիվների նկատմամբ»: ԱՄՆ ռազմական գործողությունները իրանական խաղաղ օբյեկտների դեմ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են, և ՄԱԿ-ի կանոնադրության II հոդվածի 4-րդ կետի, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի և Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն համարվում են ագրեսիա և դրանց ակնհայտ խախտում։

Արաղչի. Մենք անպայման կպաշտպանենք մեր ազգային շահերը, ժողովրդին և տարածքային ամբողջականությունը

️ԱՄՆ-ի գործողությունները Իրանի դեմ, նման է ջունգլիների օրենքի տարածման։

️Անվտանգության խորհուրդը, ՄԱԿ_ի գլխավոր քարտուղարը և Ատոմային էներգիայի գործակալությունը պետք է արձագանքեն ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի ակնհայտ խախտմանը։

Արաղչի․ Ամերիկան որոշել է կործանել բանակցությունները / Ամերիկան դավաճանեց դիվանագիտությանը և բանակցություններին

Արտաքին գործերի նախարար՝

ԱՄՆ փաստացիորեն մուտք է գործել Իրանի հետ հակամարտության և բախման մեջ։ Իսրայելը և Ամերիկան կործանել են բանակցությունները։

Ամերիկան դիվանագիտության կողմնակից չէ և միայն ուժի ու սպառնալիքի լեզուն է հասկանում։ Նրանք ցույց տվեցին, որ չեն հարգանք միջազգային կանոնադրության և իրավունքի նկատմամբ ու ոչ մեկին հավատարիմ չեն։