ԱԱԾ-ն 3 ամիս գաղտնալսել է Մասիս Մելքոնյանին՝ «կաշառքի» կասկածանքով․ «Ազատություն»
Ազգային անվտանգության ծառայութունը 3 ամիս գաղտնալսել է ընդդիմադիրներին կալանավորելու գործերով հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանին: Այս մասին գրում է «Ազատություն»-ը։
Ի՞նչ է արել դատավորը, որ հայտնվել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում:
Մասիս Մելքոնյանի փաստաբան Գեորգի Մելիքյանն «Ազատությանը» այսօր փոխանցեց, որ ԱԱԾ -ն կաշառք վերցնելու կասկածանքով է գաղտնալսել դատավորին, սակայն ըստ փաստաբանի, այդպես էլ որևէ փաստական հանգամանք չեն հայտնաբերել: Թե ինչ գործով է հնարավոր ընտարակաշառքի կասկած եղել, փաստաբանը նշեց, թե «անորոշ է»:
«Կոնկրետ իրենք մտել են կաշառքի պատրվակով, սակայն իրենք էլ վերջում Գլխավոր դատախազին ներկայացրել են, որ կաշառքի փաստը չի ապացուցվել: Այսինքն՝ այն ծավալով, ինչով իրենք ներկայացրել են, որ իրենք ունեն տեղեկություն և ակնկալել են գաղտնալսում, և որը թույլատրվել է դատարանի կողմից, դա իրենք հստակ ներկայացրել են, որ չի ապացուցվել օպերատիվ միջոցառումների արդյունքում։ Այլ կերպ ասած դա իրականությանը չի էլ համապատասխանել, այսպես ասած պատրվակ է եղել»,- նշեց փաստաբանը:
Հարցին, թե ինչու է ԱԱԾ-ին պատրվակ անհարաժեշտ եղել գաղտնալսելու դատավորին, փաստաբանն ասաց, թե հարցը պետք է ԱԱԾ -ին ուղղել :
Կաշառք վերցնելու փաստը թեև ըստ փաստաբանի չի հաստատվել , սակայն ԱԱԾ -ն հենց այդ գաղտնալսումների ընթացքում, ենթադրաբար, պարզել է, որ
մեկ այլ դատավոր Գևորգ Պողոսյանը խնդրանքով դիմել է դատավոր Մասիս Մելքոնյանին՝ վերջինիս վարությում քննվող մի գործով փոխել մեղադրյալի խափանման միջոց բացակայելու արգելքը և նրան թույլ տալ բացակայել երկրից:
Փաստաբան Գեորգի Մելիքյանը հաստատեց՝ քրեական գործը վերաբերում է վարորդական իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքին։
«Ամբողջ գործը հիմնված է ապօրինի գաղտնալսումների վրա, որոնք պետք է ճանաչվեն անթույլատրելի»,- ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, որ Մասիս Մելքոնյանին որոշել են «պատժել» այն բանի համար, որ նա պարբերաբար կալանքից ազատել է «Չաղ Ռուստամ» մականունով Ռուստամ Ստեփանյանին,ապա փաստաբանն ասաց, թե դատավորի դեմ հարուցված քրեական գործը դրա հետ կապ չունի:
Գուցե ԱԱԾ-ն գաղտնալսումները սկսել է այն բանից հետո, երբ դատավոր Մելքոնյանը ի հեճուկս Գլխավոր Դատախազության պարաբերաբար բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումները և կալանքից ազատել քրեական հեղինակություն համարվող անձին:
Փաստաբան Գեորգի Մելիքյանն ասաց, թե ինքը նման տվյալ չունի :
Քաղաքական գործերով հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները անցնելու համար, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ : Գործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Մելքոնյանի նկատմամաբ դատարանը կայացրել է բացակայելու արգելքի որշում:
ԲԴԽ համաձայնությամբ կասեցվել է Մասիս Մելքոնյանի լիազորությունները, մինչև քրեական վարույթի ավարտը: Փաստաբանը մեղադրանքն ապօրինի է որակում և պնդում է, որ Մելքոնյնանն արդարացվելու է:
Դատավոր Գևորգ Պողոսյանը ևս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները անցնելու մեջ, նրա նկատմամբ ևս կայացվել է բացակայելու արգելքի որոշում:

