Ադրբեջանում օրենք կընդունեն․ Ալիևն է նշանակելու Նախիջևանում գործադիր իշխանության ղեկավարներին
Ադրբեջանի խորհրդարանում այսօր լինելու է «Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրական օրենք։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հաստատման մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումը։
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքը պարբերաբար անդրադառնում է Նախիջևանի թեմային՝ Ադրբեջանի համար դրա ինքնավարության կարգավիճակի խնդրահարույց լինելու համատեքստում։
Թելեգրամ ալիքում ներկայացված են այն էական փոփոխությունները, որոնք արվում են այդ օրենքում՝
- Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) Գերագույն խորհրդի նախագահը այլևս չի համարվի ՆԻՀ կառավարության բարձրագույն պաշտոնյան։
- ՆԻՀ կառավարությունը (նախարարների կաբինետ) կգտնվի Ադրբեջանի նախագահի ուղիղ և անմիջական ենթակայության ներքո։
- Նախիջևանում գործադիր իշխանության ղեկավարներին կնշանակի Ադրբեջանի նախագահը։
- Սահմանադրությունից կհեռացվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակությունները։

