Մեծ ուխտագնացությանն ընդառաջ քաղաքային իշխանությունը այսօրվանից փակել է Էջմիածնի կենտրոնը․ ահազանգ
24News-ի տեղեկություններով՝ վաղը իշխանությունները Մայր Աթոռ սպասվելիք մեծ ուխտագնացության ընդառաջ փակել են Էջմիածնի քաղաքապետարանի կենտրոնը՝ պատրաստվելով, այսպես կոչված, «Սթրիթ Բոլի Հայաստանի գավաթ 2025» մրցաշարին։
Նշենք, որ վաղը ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարու կմատուցվի պատարագ, Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Տոնի առիթով դուրս կբերվեն՝
1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,
- Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,
- Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
- Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
- Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,
- Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,
- Սկևռայի մասանց պահարանը:
Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։
Նախատեսված է, որ այդ օրը այլ համայքններից բազմաթիվ մարդիկ ուխտերթներով շարժվելու են դեպի սուրբ քաղաք։

