Գործ սարքելու նուրբ արվեստը

Սամվել Կարապետյանը իր խոսքում ասել էր «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու», սակայն փաշինյանը մասնակցություն բառը շատ մանիպուլատիվ ձևով փոխեց միջամտություն և այն օգտագործեց պետության դեմ, որպես հանցանք որակելով։ Ւ դեպ շատ լրատվականներ հենց փաշինյանի շրջանառած բառը կիրառեցին։ Իսկ իրականում մասնակցել և միջամտել բառերը տարբեր են, թե իրենց իմաստով և թե կատարվելիք արարքի բնույթով։

Հետևաբար երկրի կառավարիչը ինչպես միշտ «Փայլեց» իր մարդկանց գլխին սարքելու, փակելու տաղանդով։

Այժմ ինքը ձգտելու է այլ բանի, կարողանա նախկին հաջողված փորձը կիրառելով հասնի նրան, որ Կարապետյանների ընտանիքը ստիպված լինի մտնել քաղաքականություն, պատրաստվի հերթական ընտրությունների և գնա <<Կրելու>>։ Ինչը հիանալի նվեր կլինի փաշինյանի, մեծ ողբերգություն բոլորիս համար։

Սակայն, կարծում եմ Կարապետյանների ընտանիքը կդրսևորի լուրջ խոհեմություն, չի տրվի գայթակղությանը, իր ներուժը և կապերը կներդնի Հայաստանում այս պահին միակ և իրատեսական օրակարգին` իմպիչմենտին։

Յուրաքանչյուր վարկյանը սրանց լինելու մեծ վտանգ է բոլորիս համար, ինչը այլևս շատ շատերը զգացել են սեփական մաշկի վրա։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից