Բաղրամյան պողոտան դեռ փակ է․ անհետ կորածների հարազատները պահանջում են չեղարկել Արմեն Աբազյանին հեռացնելու որոշումը
Բաղրամյան պողոտան երեկվանից փակ է։ Անհետ կորածների հարազատները փակել են այն բանից հետո, երբ Փաշինյանն աշխատանքից ազատեց ԱԱԾ պետին։
Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել Արմեն Աբազյանին հեռացնելու որոշումը:
Հիշեցնենք, որ երեկ, երբ պարզ դարձավ, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, անհետ կորած զինծառայողների ծնողների կողմից հնչեցին մտահոգություններ, քանի որ հենց Աբազյանն էր իրենց որդիների հարցերով զբաղվում և պարբերաբար տեղեկություններ փոխանցում։
Երեկ ԱԺ-ում Փաշինյանն այս առնչությամբ հայտարարեց, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը ոչինչ չի փոխում, ինքն անձամբ հունիսի 6-ին հանդիպել է ծնողների հետ և խոստացել, որ երկու ամիս անց իրենց բարձրացրած հարցերին պատասխան կտա։

