Լրագրող Մերի Մանուկյանը ճանաչվել է տուժող
Լրագրող Մերի Մանուկյանին կարմիր բերետավոր ոստիկանի կողմից հունիսի 16-ին հարվածելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ծանրացնող հանգամանքներով պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով (441-ի 2-րդ մաս)։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մերի Մանուկյանը ճանաչվել է տուժող, հարցաքննվել է ու ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։
«Վարույթի ընթացքի մասին հավելյալ տեղեկություններ այս պահին չունենք»,-նշել է փատաբանը։

