Չկա այն ձեռքը, որը կայծը կմոտեցնի վառոդով լի տակառի պատրույգին…

ՍՊԱՍՈՒՄ

Իշխանությունների կողմից անպարկեշտ, անօրեն, լկտի և ստոր վերաբերմունք եկեղեցու և այլոց նկատմամբ… Պաշտոնական ընդդիմության կողմից, բացի դատարկ խոսքից ու սին սպառնալիքներից, ոչ մի կազմակերպչական աշխատանք բողոքի ակցիաներ անցկացնելու ուղղությամբ։ Մարդիկ ատամները սեղմած սպասում են։ Օդը շիկացած է, ջինը ուր որ է դուրս կթռչի փակուղուց։ Շփոթը նկատելի է նաև իշխանությունների շարքերում։ Սպասում։ Վարչապետի տիկինը իրադարձությունների զարգացմանը կհետևի ապահով հեռավորությունից` Չինաստանից, իսկ վարչապետը` գուցե և ինքնաթիռի պատուհանից։ Մթնոլորտը գնալով շիկանում է։ Տպավորություն կա, որ իշխանությունը ընկած է փողոցում։ Ոչ ոք զորու չէ այն վերցնելու… Չկա այն ձեռքը, որը կայծը կմոտեցնի վառոդով լի տակառի պատրույգին…

Գրող Լևոն Ջավախյան