«Ժողովուրդն առյուծի պես» գործողությունը դառնալու է ռազմագիտության նորագույն դասագրքերի բովանդակության անքակտելի մաս
Ըստ նախնական տեղեկատվության՝ Իսրայելն իրանի դեմ իրականացրել է ոսկերչական ճշգրտության աննախադեպ մասշտաբային բազմաշերտ ռազմագործողություն. դրանում ներգրավվել են միաժամանակ մի քանի պետական քաղաքական և ռազմական կառույցներ։
Ըստ այդմ.
- Մինչև բուն ռազմագործողությունը, Իսրայելն իրականացրել է, այսպես կոչված, «մոլորեցման գործողություն»՝ նպատակ ունենալով ստիպել Իրանի ղեկավարությանը, միջազգային հանրությանը, իսրայելական հասարակությանը հավատալ, թե հարձակում չի լինելու։
Այս գործողությունը ներառել է ԶԼՄ-ների և քաղաքական վերլուծաբանների մոլորեցում, ինչը հնարավորություն է տվել Իրանին անակնկալի բերել։ Այս ծրագրում ներգրավված են եղել միայն «մի քանի գաղտնի գործընկերներ», իսկ հայտարարությունների և բրիֆինգների արշավը, որի նպատակն է եղել ազդել Իրանում և Իսրայելում ընթացող քննարկումների վրա, համակարգել է անմիջապես Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
2. Իսրայելի Հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչության (Մոսադ) տրամադրած գերճշգրիտ տվյալների հիման վրա գիշերվա ընթացքում իսրայելական օդուժի ավելի քան 200 կործանիչ շուրջ 300 «ԱՆԽՈՉԸՆԴՈՏ» հարված է հասցրել Իրանի տարածքով մեկ տեղակայված ավելի քան 100 թիրախների, այդ թվում՝ միջուկային, հրթիռաշինական, պաշտպանական և ռազմավարական բնույթի այլ օբյեկտների, ինչպես նաև՝ Իրանի ռազմական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, միջուկային ոլորտի առանցքային գիտնականների կեցավայրերին։
3. Այս գործողությանը տրամաբանական շարունակությունն է 2024 թ. ապրիլին և հոկտեմբերին Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված օդային հարձակումների, որոնց արդյունքում էական հարված էր հասցվել Իրանի ՀՕՊ համակարգին։
4. Հաշվի առնելով իսրայելական ռազմագործողության աշխարհագրությունը, որն ընդգրկել է Իրանի տարածքի տարբեր հատվածներ, այդ թվում՝ հյուսիս-արևմուտքը, Հայաստանի տեսանկյունից չափազանց կարևոր է, թե որ երկրների օդային տարածքներն են օգտագործվել հարձակման ընթացքում…
Արմեն Պետրոսյան, տարածաշրջանային փորձագետ