Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ
2025 թ. հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի զինված ուժերը սկսել են լայնածավալ ռազմական գործողություն Իրանի դեմ, որը ստացել է «Մագլցող առյուծ» (Operation Rising Lion) անվանումը։
Հիմնական թիրախներ են հանդիսացել Նաթանզի միջուկային կենտրոնը,
Թեհրանի Հեղափոխության կորպուսի պահակազորի շտաբը, Իրանի հրթիռային արտադրության և ռազմական կառավարման կենտրոնները։
Հարվածների հետևանքներով տարբեր շրջաններում արձանագրվել են պայթյուններ և հրդեհներ։ Ըստ նախնական տվյալների՝ սպանվել են բարձրաստիճան իրանցի զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Թեհրանում և հարակից տարածքներում առաջացել են լուրջ ավերածություններ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ չի մասնակցել գործողությանը, բայց պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին։ Միաժամանակ Պենտագոնը հայտնել է, որ կաջակցի Իսրայելին՝ պաշտպանվելու իրանական հրթիռային հարվածներից։