Ինչո՞ւ ԿԽՄԿ-ն չի բանակցում հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց վերադարձի շուրջ

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը պարզաբանում է տարածել․

«Մեզ հաճախ հարցնում եք՝ ինչու չենք բանակցում հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց վերադարձի շուրջ։

Որպես չեզոք միջնորդ, մենք կարող ենք աջակցել ազատազրկված անձանց, ռազմագերիների կամ գերության մեջ գտնվողների ազատ արձակմանը և տեղափոխմանը։

Բայց կարող ենք դա անել միայն այն դեպքում, երբ հակամարտության կողմերը համաձայնության գան»։