Հայաստանի ԱԺ պատգամավորները Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ կունենան
Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը կգործուղվեն Բրյուսել (Բելգիայի Թագավորություն):
Պատգամավորները Բրյուսել կգործուղվեն հունիսի 10-12-ը՝ Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ ունենալու համար:

