Եթե թերհավաքագրումները շարունակվեն, ապա քաղաքապետարանը չի կարողանա գնել խոստացած 45 տրոլեյբուսը. Հայկ Կոստանյան
Մենք հիմա եկել, բախվել ենք մի շատ լուրջ խնդրի։ Ուղեվարձը չվճարելու ակցիաների պատճառով, մենք ունենք մի իրավիճակ, երբ Երևանի քաղաքապետարանն այս տարի նախատեսել էր ձեռք բերել շուրջ 45 տրոլեյբուս, բանից պարզվում է, որ այդ 45-ից առնվազը 30-ը հնարավորություն չի լինելու առնել, որովհետև թերհավաքագրումները բերել են նրան, որ էդ գումարն որպես այդպիսին չկա»,- հրավիրված ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Նման տեմպերով, եթե թերհավաքագրումը շարունակվի, չի բացառվում, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսված 45-ից մնացած 15 տրոլեյբուսն էլ չկարաղանա ձեռք բերել»,- ասաց Կոստանյանը և նշեց, որ ընդդիմադիրներն էլ այդ դեպքում կասեն, որ 45 տրոլեյբուս էին նախատեսել, բայց չեն գնել։
«Ցանկացած հայտարարություն, բողոքի բորբոքում հղի է նման հետևանքներով, այսինքը՝ չվճարումները բերելու են որոշակի խնդիրների և Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում այլ ոլորտից, օրինակ՝ հանրակրթության ոլորտից գումար կտրի և ներդնի հասարակական տրանսպորտի մեջ»,-հայտարարեց Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար և հավելեց. «Էն բոլոր չվճարումները, որոնք արվում են հասարակական տրանսպորտում, բերելու են նրան, որ այն բոլոր շարժակազմերը, որոնք Երևանի քաղքապետարանի կողմից են ձեռք բերվելու և էն խնդիրները, որ առաջանում են հասարակական տրանսպորտում, գուցե ավելի դժվար կարգավորվեն։ Խոսքը վերաբերում է շարժակազմերին»։

