Թրամփը խորհուրդներ է տվել Մակրոնին և նրա կնոջը ապտակի միջադեպից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է վիրուսային տեսանյութի մասին, որտեղ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը կոպտորեն հրում է ամուսնուն Հանոյ ժամանելիս։

Դեպքը ֆիքսվել է տեսախցիկով, երբ նախագահական ինքնաթիռը ժամանել է Վիետնամ։ Կադրում երևում է, թե ինչպես է Բրիջիթը ապտակում Մակրոնի դեմքին։

Երբ Fox News-ի լրագրողը հարցրել է, թե արդյոք Թրամփը որևէ ամուսնական խորհուրդ ունի՝ որպես առաջնորդը առաջնորդին, Թրամփը, ով երեք անգամ ամուսնացած է եղել, ժպտացել է և պատասխանել. «Համոզվեք, որ դուռը փակ է», ինչը ծիծաղ է առաջացրել հանդիսատեսի մոտ։

Նա ավելի լուրջ հավելել է. «Ես խոսել եմ նրա հետ։ Նա լավ է։ Նրանք երկուսն էլ լավ են։ Ես նրան լավ եմ ճանաչում։ Չգիտեմ՝ ինչ էր դա, բայց… նրանք լավ են»։