Ձերբակալվել է Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի եղբայրը

Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Այս մասին 24News-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ավշարի նախկին համայնքապետը՝ Սուրիկ Գրիգորյանը, Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի հարազատ եղբայրն է:

Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։