Մոսկվան և Կիևը պետք է գտնեն փոխզիջումներ. Պուտին
Մոսկվան և Կիևը պետք է գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ այն տեւել է ավելի քան 2 ժամ։
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն հանդես է գալիս ռազմական գործողությունները դադարեցնելու օգտին, բայց անհրաժեշտ է գտնել խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները։
«Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի հետ հուշագրի վրա, որը կներառի հրադադարը»,- հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը։
Նրա խոսքով՝ Ստամբուլում բանակցությունների վերսկսումը ցույց է տալիս, որ կողմերը «ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են»։

