Զելենսկին ավարտել է իր այցը Թուրքիա և ուղևորվել Ալբանիա
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավարտել է իր այցը Թուրքիա և ուղևորվել Ալբանիա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kyiv Post–ը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մայիսի 15-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ստամբուլում նախատեսված են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ստամբուլում Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում մայիսի 15–ի երեկոյան երեկոյան կամ մայիսի 16–ին:
ՌԴ պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Ռուսական կողմի հետ բանակցություններին կմասնակցեն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և նախագահի խորհրդական Իգոր Ժովկվան։