Ահա և Նիկոլի, նիկոլականների և Հայաստանի արևմտականների սիրելի քաղպոռնիկ Եվրոպան
Հայաստանում ևս արևմտյան պատվաստանյութերով պատվաստումները հետևանքներ են ունեցել, և կգա պատվաստումները պարտադրող Ավանեսյանի և այլոց պատժի օրը
Արդարադատության եվրոպական դատարանը Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին պատասխանատու է ճանաչել 2021- 2023 թվականներին COVID-19-ի դեմ «Pfizer»- ից պատվաստանյութերի գնման պայմանագրերի տվյալները թաքցնելու համար ու պարտավորեցրել է բացահայտել COVID-19- ի դեմ պատվաստանյութերի գնման խոշորագույն գործարքի հետ կապված իր նամակագրությունը «Pfizer»- ի տնօրենի հետ։
«Դատարանը հայցվորի փաստարկները հիմնավոր է ճանաչել»,- նշված է դատարանի որոշման մեջ:
Ֆոն դեր Լյայենի դեմ մեղադրանքներն առաջադրել է ամերիկյան «The New York Times» թերթը 2023 թվականին։ Թերթը Եվրահանձնաժողովից խնդրել էր լրագրողներին տրամադրել COVID- 19- ի համավարակի ժամանակ ֆոն դեր Լյայենի և «Pfizer» ընկերության ղեկավար Ալբերտ Բուրլայի նամակագրությունը, որի արդյունքում ԵՄ- ն «Pfizer»- ի հետ բազմամիլիարդանոց գործարք է կնքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնելու վերաբերյալ։ Լրագրողները ցանկացել են հրապարակել այդ նյութերը, սակայն Եվրահանձնաժողովը մերժել է դրանց հասանելիությունը:
Պարբերականը պնդել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարն անհիմն է մերժել SMS- ների հրապարակումը, որոնցում նա «Pfizer» ընկերության ղեկավար Ալբերտ Բուրլայի հետ համաձայնեցրել է Եվրամիության համար պատվաստանյութերի գնման ավելի քան 30 մլրդ եվրոյի պայմանագրերի դրույթները:
Ամերիկյան թերթը ԵՄ դատարանում բողոքարկել է Եվրահանձնաժողովի կողմից իրեն այդ SMS- ներին հասանելիություն տրամադրելու մերժումը, որոնք, հայցվորի փաստաբանների գնահատմամբ, պարունակում են հասարակական նշանակություն ունեցող տեղեկատվություն: Հաղորդագրությունների փոխանակումը տեղի է ունեցել 2021 թվականին, դրանց վերաբերյալ պայմանագրերը կնքվել են 2021- 2023 թթ.։ Եվրահանձնաժողովը երկար ժամանակ հրաժարվել է մեկնաբանել այս թեման, իսկ հետո հայտարարել է, որ SMS հաղորդագրություններն իբր չեն արխիվացվել, «սխալմամբ ոչնչացվել են», ուստի դրանք այլևս չկան ու չեն կարող հրապարակայնացվել:
Դատարանը վերոնշյալ բացատրությունն անբավարար է համարել՝ որոշելով, որ հանձնաժողովը «չի կարող պարզապես հայտարարել, որ չունի պահանջվող փաստաթղթերը»: Եվրոպական դատարանը չեղյալ է համարել Եվրոպական հանձնաժողովի որոշումը, որը թույլ է տվել լրագրողներից թաքցնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նամակագրությունը Ալբերտ Բուրլայի հետ:
Դատարանը վճռել է, որ «The New York Times»- ը նամակագրության գոյության բավարար ապացույցներ է ներկայացրել, իսկ, ահա, Եվրահանձնաժողովին չի հաջողվել բացատրել սեփական արխիվներում հաղորդագրությունների բացակայությունը: Բացի այդ, ԵՀ- ն չի հստակեցրել, թե SMS- ներն արդյոք ջնջվել են, և եթե այո, արդյոք դա չի արվել միտումնավոր:
«ԵՀ- ն չի կարող պարզապես հայտարարել, որ չունի պահանջվող փաստաթղթերը, այլ պետք է արժանահավատ բացատրություններ ներկայացնի, որոնք թույլ կտան հանրությանը և դատարանին հասկանալ, թե ինչու այդ փաստաթղթերը չեն կարող գտնվել»,- նշված է դատարանի որոշման մեջ, որը հրապարակվել է Արդարադատության եվրոպական դատարանի կայքում։
«The New York Times»- ը ողջունել է դատարանի որոշումը՝ այն անվանելով «թափանցիկության հաղթանակ»:
«Դատարանի որոշումը, ամենայն հավանականությամբ, լուրջ հետևանքներ կունենա ԵՄ- ում թափանցիկության և հաշվետվողականության համար և ջախջախիչ հարված կհասցնի ֆոն դեր Լյայենի հեղինակությանը»,- նշել է «Politico» պարբերականը և հավելել. «Չի կարելի պարզապես հայտարարել, որ փաստաթղթեր չկան»։
ԵՄ դատարանի տվյալ որոշումը, այնուհանդերձ, չի որոշում ֆոն դեր Լյայենի պատասխանատվության աստիճանը և չի ենթադրում ոչ քրեական, ոչ էլ նույնիսկ կարգապահական միջոցներ նրա նկատմամբ, բայց կարող է հիմք հանդիսանալ Եվրահանձնաժողովի ղեկավարի դեմ հետագայում ավելի լուրջ մեղադրանքներով նոր հայցերի համար:
Արդարադատության եվրոպական դատարանի որոշումը, սակայն, կարող է վիճարկվել Եվրահանձնաժողովի իրավաբանական ծառայության կողմից։ Հիշենք, որ 2025թ. հունվարին Բելգիայի Լիեժի դատարանը, ԵՄ դատախազության ակտիվ աջակցությամբ, փակել է բելգիացի ակտիվիստ Ֆրեդերիկ Բալդանի հայցով ֆոն դեր Լեյենի դեմ մեկ այլ դատավարություն, որին միացել էին շուրջ 1000 ֆիզիկական անձինք և հասարակական կազմակերպություններ: Դատավարության մասնակիցների մեծ մասը հաշմանդամություն ստացած ԵՄ քաղաքացիներ էին և ԵՄ- ում կիրառվող ու կլինիկական փորձարկումներ չանցած COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կողմնակի ազդեցության հետևանքով զոհվածների հարազատներ:
Հայցվորները ֆոն դեր Լյայենին մեղադրել են ծառայողական լիազորությունները գերազանցելու և կոռուպցիայի մեջ, սակայն Լիեժի դատարանը պաշտպանել է ԵՄ դատախազության այն թեզը, որ ֆոն դեր Լյայենն անձեռնմխելի է նման դատական հետապնդումներից: Սա արդարադատություն չէ, այլ հակառակը՝ արդարադատության բռնաբարումն է Նիկոլի, նիկոլականների և Հայաստանի արևմտականների սիրելի քաղպոռնիկ Եվրոպայի կողմից: Հավելենք, որ ԵՄ դատախազությունը Եվրոպական միության գործակալություն է, որն ուղղակիորեն ենթակա է Եվրահանձնաժողովին, այսինքն հենց՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին:
Գերմանական «Berliner Zeitung» թերթը «Pfizer»- ի և ֆոն դեր Լյայենի հետ կապված սկանդալը ցուցադրական է անվանել ու քննադատել է Եվրահանձնաժողովին «Pfizer»- ից պատվաստանյութերի գնման հետ կապված սկանդալի, «Pfizer»- ի հետ գործարքների մասին տեղեկատվությունը թաքցնելու համար՝ այն անվանելով անթափանցիկության օրինակ:
«Եվրահանձնաժողովի կողմից թափանցիկության ապահովումից հրաժարվելը ցուցադրական պատմություն է»,- նշված է հոդվածում:
Նյութի հեղինակը հայտարարել է, որ «Pfizer»- ի գործը եզակի բացառություն չէ, և որ այժմ ճիշտ նույն պատկերն է նկատվում շուրջ 800 մլրդ եվրոյի չափով վերազինման ԵՄ ծրագրերի հետ կապված։
«Բրյուսելը նախատեսում է մոտ 800 մլրդ եվրո ներդնել եվրոպական պաշտպանական արդյունաբերության մեջ»,- նշված է նույն հրապարակման մեջ։
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԵՄ- ին կոչ է արել պատժել ֆոն դեր Լյայենին COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ նամակագրությունը թաքցնելու համար:
Հայաստանում ևս, ԶԼՄ- ների հրապարակումների համաձայն, մարդիկ հաշմանդամ են դարձել ու նույնիսկ մահացել արևմտյան, այդ թվում՝ «Pfizer»- ի պատվաստանյութերով պատվաստվելու հետևանքով, որոնցով պատվաստվելը մարդկանց պարտադրում էին Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը և Նիկոլի իշխանությունը: Կգա պատասխանատվության, պատժի, հատուցման օրը…
Արթուր Հովհաննիսյան