Սրբազան պայքարի երիտասարդներին բերման են ենթարկել ոստիկանություն

Քիչ առաջ Սրբազան պայքարի երիտասարդներին, որոնք իրականացնում են «Չեմ վստահում նիկոլ փաշինյանի իշխանությանը» ակցիան բերման են ենթարկել ոստիկանություն։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։

«Սրբազան պայքարի երիտասարդներ Լիդյա Մանթաշյանը, Լուսինե Գրիգորյանն ու Էլեն Գաբրիելյանը, որոնք իրականացնում էին «չեմ վստահում նիկոլ փաշինյանի իշխանությանը» ակցիան, բերման են ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Նշենք, որ երիտասարդներից երկուսը՝ Լուսինե Գրիգորյանն ու Էլեն Գաբրիելյանը 44-օրա պատերազմում նահատակված հերոսների զավակներ են»,- հայտնում է աղբյուրը։