Արարատ Միրզոյանը մեկնում է Լյուքսեմբուրգ

Մայիսի 13-14-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: