«Վերելք». ՆԱՀԱՆՋ ԽԵԼՔՈՎ (տեսանյութ)
Երկիրը անշեղորեն գահավիժում է։ Կա՞ որոշակի դիմակայության ռեսուրս։ 2024-ի մայիսի 9-ի հանրահավաքը, ապա Ջահերով երթը փաստում են, որ մարդկային ռեսուրս կա, բայց չկա ծրագիր, չկա համակարգի ուրվագիծ` այդ մարդկանց էներգիան կապիտալիզացնելու, որևէ դրական արդյունք ստանալու, և լինում է նահանջ, քանի որ մյուս կողմն ունի և ծրագիր, և փող, և համակարգ, և իշխանական ռեսուրս։ Այնպես, որ մեր` ազգակիրներիս նահանջն անխուսափելի է, բայց հարկավոր է նահանջել խելքով, որպեսզի ընթացքում դիմակայության կղզյակներ գոյանան։ Ինչպե՞ս է դա հնարավոր անել։ «Վերելք» հաղորդաշարը ներկայացնում է իր առաջարկները։
Մանրամասները` տեսանյութում։