Այլևս չեմ կատարում ԲՏԱ նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. Կարինե Տերտերյան
Կարինե Տերտերյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղարի և հասարակության հետ կապերի բաժնի պետի պարտականությունների կատարումը:
Նա այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ տեխնոլոգիական ոլորտի հետ կապը չի դադարեցնում։
«Կարծում եմ՝ դեռ հնարավորություններ կլինեն շարունակելու համագործակցությունը՝ նոր ձևաչափով և նոր նախաձեռնություններով»,- գրել է նա: