ԱՄՆ-ը և Չինաստանն 90-օրյա առևտրային հաշտություն են կնքել

Ժնևում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել մաքսատուրքրեի նվազեցման հարցում. Կողմերը պայմանավորվել են 90-օրյա առևտրային հաշտության շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ այդմ՝ ԱՄՆ-ը չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը 145 %-ից կնվազեցնի մինչև 30 %, Չինաստանն ամերիկյան ապրանքների ներկրման մաքսատուրքերը 125 %-ից կնվազեցնի մինչև 10 %: Այս ռեժիմը կգործի մայիսի 14-ից սկսած՝ 90 օր։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ասել է, որ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Պեկինը չեն ցանկանում խզել երկրների միջև տնտեսական հարաբերությունները։