Wizz Air ավիաընկերությունը Երևանից կիրականացնի 17 ուղղություններով չվերթներ դեպի 10 երկիր

Wizz Air ավիաընկերությունը բացում է իր բազան «Զվարթնոց» օդանավակայանում, ինչի կապակցությամբ ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբեր ամսից ընդլայնում է չվերթների աշխարհագրությունը՝ ավելացնելով 8 նոր ուղիղ չվերթներ դեպի Եվրոպա՝

Պրահա-Երևան-Պրահա – հոկտեմբերի 1-ից

Համբուրգ – Երևան-Համբուրգ  – հոկտեմբերի 1-ից

Պաֆոս – Երևան-Պաֆոս  – հոկտեմբերի 2-ից

Նիցցա- Երևան-Նիցցա – հոկտեմբերի 2-ից

Նեապոլ- Երևան-Նեապոլ -հոկտեմբերի 15-ից

Բարի- Երևան-Բարի – հոկտեմբերի 26-ից

Բուխարեստ- Երևան-Բուխարեստ – հոկտեմբերի 26-ից

Մեմինգեն- Երևան-Մեմինգեն – հոկտեմբերի 28-ից

Ավիաընկերությունը նաև ավելացնում է դեպի Դորտմունդ երթուղու հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։

«Զվարթնոց» օդանավակայանում կտեղակայվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ, որոնք նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև՝ աղմուկի 50%-ով նվազեցում:

Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթներ 17 ուղղություններով դեպի 10 երկիր: