Եթե «Հայաստան» դաշինքը առաջադրի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք․ Մամիջանյան
Այս գործընթացը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ շարունակելով․
«Եթե կան ինչ-որ մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը ընկալում են որպես իրենց դեմ գործընթացներ, ես ոչինչ այդտեղ ասել չեմ կարող:
Որպեսզի այս գործընթացը բարդույթներ, ամբիցիաներ, քաղաքական նկրտումներով չբարդանա, մենք պատրաստ ենք թեկնածուի շուրջ քննարկումներին, զրո ամբիցիայով, ինչպես եղել է այս յոթ տարիների ընթացքում: Իրական ընդդիմադիր ցանկացած թեկնածուի հետ, մենք սիրով կնախաձեռնենք այդ գործընթացը։ Այո, եթե «Հայաստան» դաշինքը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք դրան կմիանանք»:

